ԵԽԽՎ-ն դիտարկելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Ստրասբուրգ, 27.04.2012

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) 24 անդամներից բաղկացած պատվիրակությունը` Բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ (Միացյալ թագավորություն), կայցելի Հայաստան մայիսի 4-ից 7-ը դիտարկելու խորհրդարանական ընտրությունները ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների և Մարդու Իրավունքների Գրասենյակի դիտորդների հետ միասին:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի և ՀԿ-ների ու մամուլի ներկայացուցիչների հետ` նախքան երկրի տարբեր շրջաններ մեկնելը` մայիսի 6-ի քվեարկությունը դիտարկելու համար:
Վենետիկի Հանձնաժողովի փորձագետը (Եվրոպայի Խորհրդի անկախ փորձագետների խումբ) իրավական աջակցություն կտրամադրի այցի ընթացքում: ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան էր այցելել Ապրիլի 11-ից 12-ը: Համատեղ մամուլի ասուլիս է նախատեսված երկուշաբթի մայ. (մանրամասն)
Հայաստան` ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է, որ ընտրական միջավայրը մրցակցային է, սակայն, որ կան նաև բազմակի քվեարկության մտավախություններ /Ոչ պաշտոնական թարգմանություն/
Երևան, 12.04.2012
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը, որ այցելել էր Երևան ապրիլի 11-ից 12-ը, ջերմորեն ողջունեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ընտրական մրցակցային միջավայրը` նոր ընտրական օրենսգրքի շնորհիվ բարելավված օրենսդրական դաշտով:
Կարևոր է, որ Ընտրական օրենսգիրքը կիրառվի ամբողջովին և բարեխղճորեն: Պատվիրակությունը ուշադրությամբ լսեց հնարավոր կրկնակի քվեարկությունների հետ կապված խիստ մտահոգությունները, հավանաբար կապված արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների` ընտրացուցակներում ընդգրկման հետ: Պատվիրակությունը հասկանում է, որ այդ մտահոգությունները պետք է փարատվեն նախքան ընտրությունները:
Ընտրական գործընթացի նկատմամբ համընդհանուր ցածր վստահությունը մեկ այլ խնդիր է, որ ընդգծեցին պատվիրակության ունեցած հանդիպումների մասնակիցները: Մի շարք զուգահեռ նախաձեռնություններ` ուղղված ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը արդեն ձեռնարկվել են ընտրակ. (մանրամասն)
ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այց կկատարի Հայաստան
Ստրասբուրգ 04.04.2012
Եվրապայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի երեք անդամներից բաղկացած պատվիրակությունը, Բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ /Միացյալ Թագավորություն/, 2012թ.-ի ապրիլի 11-12-ը կիրականացնի նախընտրական այց Երևան` գնահատելու ընտրական գործընթացները և քարոզչությունը, Հայաստանում 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Պատվիրակությունը ծրագրում է հանդիպել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Արտաքին Գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Քննարկումներ են նախատեսվում նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մամուլի հետ:
Վեհաժողովի ամբողջական` . (մանրամասն)
Մահվան դեպքեր Հայաստանում. ԵԽԽՎ համազեկուցողները կրկնում են արժանահավատ հրապարակային քննություն անցկացնելու վերաբերյալ իրենց կոչը, որտեղ զոհերի ընտանիքները կարող են խոսել
Հայաստանի մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը /Միացյալ Թագավորություն/ և Աքսել Ֆիշերը /Գերմանիա/ կրկնել են իրենց կոչը` 2008թ. մարտի հետընտրական իրադարձությունների ժամանակ տեղ գտած տաս մահվան դեպքերի կապակցությամբ «արժանահավատ հրապարակային քննություն» անցկացնելու վերաբերյալ:
Այսօր հրապարակված տեղեկատվական հաղորդագրության մեջ նրանք նշում են, որ մինչ այժմ միայն քրեական հետաքննություն է իրականացվել, ինչը «նույնը չէ, ինչ այն քննությունը, որը մենք ի նկատի ունեինք», որը թույլ կտար զոհերի ընտանիքներին խոսել, իսկ իշխանություններին` բացատրել մինչ այժմ իրականացված հետաքննությունը : Նրանք նշում են, որ Նախագահ Սարգսյանը «բաց էր» իրենց առաջարկների հանդեպ և խնդրել էր աշխատել հայեցակարգի մշակման վրա` հանրային լսումների համար :
Համազեկուցողները նաև նշել են, որ 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «առանցքային են Հ. (մանրամասն)
Հայաստան` ԵԽԽՎ-ն ողջունում է կառուցողական դիրքը և կոչ է անում շարունակել ժողովրդավարական զարգացումները
Ստրասբուրգ, 05.10.2011
“Հայաստանում վերջին համաներումը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում 10 մահվան դեպքերի նորացված հետաքննությունը, ինչպես նաև դրանց արդյունքում սկսված կառուցողական երկխոսությունը իշխող կոալիցիայի և ընդդիմության միջև նշանակում է, որ 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի էջը կարելի է վերջապես համարել փակված Վեհաժողովի համար, մինչ Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված պարտավորությունների մոնիտորինգը, այդ թվում 10 մահվան դեպքերի հետաքննության հետ կապված, կշարունակվի առանց դադարի”, այսօր հայտարարել է ԵԽԽՎ-ն:
Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևում Վեհաժողովը ողջունում է “իշխանությունների և իսկապես բոլոր քաղաքական ուժերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը` լուծելու այդ խնդիրը համաձայն ԵԽ ստանդարտների և հանձնարարականների”:
Ըստ Վեհաժողովի, 2008թ. իրադարձությունները և դրանց հետևանքները հստակ առաջնահերթություններ ե. (մանրամասն)