մամլո հաղորդագրություններ
Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը սկսում են համատեղ բանակցություններ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ԵՄ միացմանը
Ստրասբուրգ, 07.07.2010թ.
 Այսօր սկսվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ) ԵՄ միացմանը նվիրված պաշտոնական բանակցությունները։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը նշել են այս համատեղ գործընթացի սկիզբը Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ։ Նրանք քննարկել են, թե ինչպես առաջ տանել այս գործընթացը, որպեսզի քաղաքացիները կարողանան արագ օգտվել Եվրոպայում հիմնարար իրավունքների ավելի ուժեղ և հետևողական պաշտպանությունից։ ՙԱյսօր իսկապես պատմական պահ է։ Մենք այժմ վերականգնում ենք Եվրոպայի հիմնարար իրավունքների պաշտպանության համակարգում մի բացակա օղակ՝ երաշխավորելով Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության մոտեցումների միջև համաձայնեցվածությունը՚,- ասել է Արդարադատության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության ԵՄ հանձնակատար Վիվիան Ռեդինգը ։ ՙԵՄ-ն կարևոր դեր ունի խաղալու Կոնվեն. (մանրամասն)
Երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի նոր կոնվենցիա
Ստրասբուրգ, 01.07.2010թ.
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Սեռական շահագործումից և սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այն առաջին միջազգային փաստաթուղթն է՝ ուղղված երեխաների նկատմամբ սեռական չարաշահումների բոլոր ձևերին, այդ թվում նաև ընտանեկան միջավայրում նրանց նկատմամբ իրականացվող բռնություններին։ Բացի սեռական բռնությունից, երեխաների պոռնկությամբ զբաղվելուց և պոռնկագրությունից և երեխաներին հարկադրաբար պոռնկագրական գործողություններում ներառելուց կոնվենցիան նաև վերաբերում է երեխաների իրենց նկատմամբ հակելու և սեքս տուրիզմի հարցերին։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարքուղարի տեղակալ Մոդ դե Բյոր Բուքիքյոն համարում է, որ ՙԵրեխաների նկատմամբ սեռական բռնությունը մանկության նկատմամբ կատարվող հանցագործություն է։ Դրա վերացումը պահանջում է ավելին, քան խ. (մանրամասն)
Եվրոպայի խորհուրդն ամրապնդում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոլորտում մասնագիտական պատրաստվածության մակարդակը
29-ը հունիսի, 2010թ.Ստրասբուրգ, Ֆրանսիա
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շուրջ մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Իրավական ոլորտի մասնագետների համար նախատեսված Մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը (այսպես կոչված HELP II) կմեկնարկի 12 շահառու երկրների ներկայացուցիչների ներկայությամբ (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Վրաստան, Մոլդովա, Մոնթենեգրո, Սերբիա, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա)։ Այս հետևողական ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների վստահության հիմնադրամը, 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով, կիրականացվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Ծրագրի նպատակն է 12 շահառու երկրնեում հզորացնել դատավորների և դատախազների պետական վերապատրաստում իրականացնող հաստատությունների հզորությունը և լիովին ինտեգրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենց. (մանրամասն)
ԵԽԽՎ Նախագահի այցը Հայաստան
Ստրասբուրգ, 10 մայիսի 2010
ԵԽԽՎ Նախագահ Մեվլութ Չավուշօղլուն կայցելի Հայաստան մայիսի 12-13-ը։ Այցի ընթացքում նա կհանդիպի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի Նախագահ Հովիկ Աբրահամյանին, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական տարբեր խմբակցությունների անդամների և արտախորհրդարանական ընդդիմությանը։ Նա նաև կհանդիպի Դավիթ Հարությունյանին, ով նախագահում է Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որը պատասխանատու է 2008թ. Մարտի մեկի և երկուսի դեպքերի քննության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման մոնիտորինգի համար։ Հանդիպումներ են նաև նախատեսված Մարդու իրավունքների պաշտպանի, դիվանագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Պարոն Չավուշօղլուն մամլո ասուլիս կունենա հինգշաբթի, մայիսի 13-ին, ժամը 17։30-ին (մամլո ասուլիսի վայրը կճշտվի)։ Լ. (մանրամասն)
Եվրոպական ուսումնական ծրագիր. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
Երևան, 7 մայիսի 2010
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2010 - 2011 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), և մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն ուսումնական գործընթացին պարտաճանաչորեն մասնակցողները: Ստրասբուրգյան սեմինարի ավարտին ՔԴԵԴ-ի շրջանավարտներին կտրվեն դիպլոմներ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի մակագրությամբ: Ստրասբուրգյան սեմինարին կհրավիրվեն միայն արդյունավետությամբ աչքի ընկած մասնակիցները: ՔԴԵԴ-ի նպատակն է օժանդակել երիտասարդ քաղաքական գործիչների իմացությունների ընդլայնմանը և քաղաքական ժողովրդավարական մշակույթի խորացմանը: ՔԴԵԴ-ը եվրոպական համանման դպրոցների հանրակցության անդամ է` բոլորին հավասար իրավունքներով: ՔԴԵԴ կ. (մանրամասն)
մամլո հաղորդագրությունների արխիվ |  |
օնլայն բաժանորդագրություն |  |
|
|
 |
|

Լրատու Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի լրատուն ընդ- գրկուն տեղեկատվություն է ապահովում Եվրոպայի խորհրդի մասին՝ մանրամասնելով Կազմակերպության էությունը, նպատակները և գործելակերպը:

Տեսահոլովակներ
|