Հայտարարություններ
Հուշում՝ փնտրվող բառերը բաժանեք
ստորակետով:
ստորակետով:
անգլերեն – հայերեն բառարան
Անգլերեն – հայերեն բառարան
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z
538 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)
| abandon | v | հրաժարվել (օր. իրավունքից). դադարել մի բան անելուց, վերջ տալ. | (to) ~ an argument վեճը՝ վիճաբանությունը դադարեցնել, վեճին՝ վիճաբանությանը վերջ տալ. (to) ~ a prosecution հրաժարվել դատական հետապնդումից. (to) ~ a submission տե՛ս (to) ~ an argument: |
| abandonee | n | անձ, որի օգտին հրաժարվել են իրավունքից: |
| abandonment | n | հրաժարում՝ հրաժարվելը (օր. իրավունքից). | ~ of a child երեխայից հրաժարվելը, հրաժարում երեխայից. ~ of position/post պաշտոնից հրաժարվելը, հրաժարում պաշտոնից. (court) declaration of ~ of a child c երեխայի նկատմամբ ունեցած իրավունքներից հրաժարվելու հայտարարություն: |
| abate | v | նվազեցնել, պակասեցնել. չեղյալ համարել, դադարեցնել. կարճել: |
| abatement | n | նվազեցում, պակասեցում. դադարեցում, չեղյալ համարում. կարճում. | ~ formula (կենսաթոշակի) նվազեցման գործակից. tax ~ հարկի նվազեցում: |
| abdicate | v | հրաժարվել (պաշտոնաթող լինել, հրաժարական տալ), հրաժարվել (օր. երեխայից): |
| abduction | n | առևանգում. | ~ by consent առևանգում՝ համաձայնությամբ/կաշառելով. ~ of a child երեխայի առևանգում. ~ of a minor անչափահասի առևանգում: |
| abductor | n | առևանգող, առևանգիչ: |
| abet | v | հանցագործության դրդել. հանցագործություն կատարելուն օժանդակել. հանցագործությանը մասնակցել՝ հանցակցել: |
| abetting | n | հանցակցություն, հանցագործությանը մասնակցելը՝ հանցակցելը. հանցագործության դրդելը, հանցագործություն կատարելուն օժանդակելը: |
| abettor | n | դրդիչ. հանցակից՝ հանցագործության մասնակից. | ~ of a crime հանցագործության դրդիչ. ~ of disturbances անկարգությունների/խռովությունների հրահրիչ: |
| abeyance | n | կասեցում, տարկետում (տուրքերի, գանձումների). թափուր տեղ, (սեփականության, ժառանգության կամ ժառանգական տիտղոսի) սեփականատիրոջ/թեկնածուի բացակայություն. | estate in ~ տիրազուրկ գույք. the matter is still in ~ հարցն առկախ է. (to) fall in ~ ժամանակավորապես չկիրարկել, կիրարկումը կասեցնել (նորմի, օրենքի). (to) hold in ~ հետաձգել (օր. ընթացակարգը). (to) leave a decree in ~ որոշումը հետաձգել/տարկետել: |
| abide | v | հետևել, պահել. գործադրել, կատարել. | (to) ~ by a decision որոշումը կատարել. (to) ~ by a law հարգել օրենքը, կատարել օրենքը. (to) ~ by a rule կանոններին հետևել, կանոնները պահպանել. (to) ~ by the treaty միջազգային պայմանագիրը (միջազգային պայմանագրի պայմանները) կատարել: |
| ability | n | ունակություն, կարողություն. ընդունակություն (ձիրք). որակավորում. իրավունակություն, իրավազորություն, իրավասություն. | ~ to bring action հայց ներկայացնելու իրավունակություն. ~ to pay վճարունակություն. ~ to produce արտադրունակություն. man of ~ որակավորված անձ. personal ~ies անձնական ունակություններ, կարողություններ. professional ~ մասնագիտական կարողություն. salary commensurate with ones ~ies մեկի կարողություններին համապատասխանող աշխատավարձ. working ~ աշխատունակություն: |
| ab initio | լատ. սկզբից, ի սկզբանե։ | |
| able | a | կարող, ունակ, ընդունակ, բանիմաց. իրավունակ. իրավազոր, իրավասու. | ~ assistance գործուն` արդյունավետ օգնություն. ~-bodied առողջ, ամրակազմ. աշխատունակ, աշխատանքի համար պիտանի. զինծառայության համար պիտանի. ~-bodied unemployed աշխատունակ գործազուրկ. ~ to devise property ունեցվածքը կտակելու իրավազոր. ~ seaman նավաստի (կոչում): |
| abnormal | a | ոչ բնականոն, անկանոն, տարականոն, պարականոն. | ~ condition անկանոնություն, անկանոն ռեժիմ. ~ law հատուկ նորմեր, որոնք կարգավորում են այն անձանց կարգավիճակը, որոնց վրա ընդհանուր կանոններ չեն տարածվում. ~ movements անկանոն շարժումներ. potentially ~ condition ներունակ անկանոնություն: |
| abode | n | բնակության վայր, բնակավայր. | person of/with no fixed ~ անձ՝ առանց մշտական բնակության վայրի. place of ~ բնակության վայր՝ բնակավայր: |
| abolish | v | լուծարել, վերացնել, չեղյալ հայտարարել. | (to) ~ a post պաշտոնը վերացնել. (to) ~ a death penalty վերացնել մահապատիժը: |
| abolition | n | լուծարում, վերացում, քրեական հետապնդման դադարեցում: |
538 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)








