Print Version

English-Armenian Glossary անգլերեն – հայերեն բառարան


Անգլերեն – հայերեն բառարան
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z




294 ստացված արդյունքներից 61 - 80-ը (նախորդ 20 | հաջորդ 20)


manufacturer

n

գործարար, ձեռնարկատեր. արդյունաբերող. | ~’s brand արտադրողի ապրանքանիշ. ~’s liability արտադրողի պատասխանատվություն:

manufacturing

a

արդյունաբերական. արտադրական. | advance ~ technology արտադրության զարգացած տեխնոլոգիաներ. automated ~ system արտադրության ավտոմատացված համակարգ. ~ capacity արտադրունակություն.արտադրողականություն. արտադրական հզորություն. ~ defect արտադրական թերություն/արատ. ~ industries արդյունաբերության մշակող ճյուղեր. ~ know-how արտադրական գաղտնիքների իմացություն. ~ licence արտադրելու իրավունքի արտոնագիր. արտադրելու լիցենզիա:

manuscript

n

ձեռագիր. չտպագրված՝ չհրատարակված ստեղծագործություն. | final ~ հրատարակչական ձեռագիր օրինակ. original ~ հեղինակի ձեռագիր օրինակ:

marauding

n

դիակապտություն:

margin

n

(թույլատրելի) նվազագույն, նվազագույն սահման. առավելություն, տարբերություն (օր. ընտրություններում` թեկնածուների հավաքած ձայների միջև, ինքնարժեքի և վաճառքի գնի միջև). պաշար (փողի, հզորությունների). թույլատրելի շեղում. (էջի) լուսանցք. նշումներ լուսանցքներում. փաստաթղթի չլրացված սյունակներ. | expatriation ~ երկրի մուտքի և ելքի բաժնեչափ. notes on the ~ նշումներ լուսանցքներում. ~ of appreciation թույլատրելի հայեցողության շրջանակ. narrow ~ of appreciation թույլատրելի հայեցողության նեղ շրջանակ. wide ~ of appreciation թույլատրելի հայեցողության լայն շրջանակ. ~ of profit շահույթի չափը/մակարդակը. ~ of safety ապահովության աստիճանը/սահմանագիծը. անվտանգության գործակից. ~ of society ծայրամաս. (to) win by a huge, small, narrow ~ of votes (ընտրություններում) հաղթել ձայների մեծ/փոքր՝ աննշան առավելությամբ:

marginal

a

(էջի) լուսանցքներում նշված. սահմանակից. առավելագույն. աննշան, փոքր, չնչին. | ~ abstract ամփոփում փաստաթղթի լուսանցքներում. ծանոթագրություններ/նշումներ/ցուցումներ լուսանցքներում. ~ constituency անկայուն (անվստահելի) ընտրատարածք. ~ cost(s) առավելագույն ծախսեր. չափազանց բարձր ինքնարժեք. ~ group (հասարակության) մարգինալ խումբ. ~ majority (ձայների) չնչին մեծամասնություն/առավելություն. ~ offender անձ, որը կատարել է այնպիսի իրավախախտում, որը հանրային վտանգավորության աստիճանից կախված՝ կարող է կա՛մ վարչական, կա՛մ քրեական պատասխանատվություն առաջացնել. ~ status ծայրահեղ/աննշան կարգավիճակ:

marginalisation

n

մեկուսացում, առանձնացում, մարգինալացում:

marihuana

a

մարիխուանա (կանեփից ստացվող թմրադեղ):

marine

a

ծովի՝ ծովային, նավատորմի՝ նավատորմային:

marital

a

ամուսնական. | ~ condition ամուսնացած լինելը (ընտանեկան դրությունը). ~ consent ամուսնության համաձայնություն. ~ relations ամուսնական հարաբերություններ. ~ right ամուսնական իրավունք (ամուսնության կապակցությամբ ծագող իրավունք). ~ separation agreement ամուսինների առանձին բնակության ժամանակ նրանց գույքային հարաբերությունները կարգավորող պայմանագիր/համաձայնագիր (փոխադարձ համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ կնքվող). ~ status ընտանեկան դրություն. ~ union ամուսնական կապ. non-~ union ոչ ամուսնական/ազատ կապ:

maritime

a

ծովային. մերձծովյա, ծովափնյա. | ~ case ծովային (դատական) գործ. ~ court ծովային դատարան. ~ domain ծովային տարածք. ~ jurisdiction ծովային գործերով ընդդատություն. ~ law ծովային իրավունք. ~ legislation ծովային օրենսդրություն. ~ power ծովային/ծով ունեցող պետություն. ~ state ծովային/ծով ունեցող պետություն. ~ tort ծովային իրավախախտումներ:

mark

n

նիշ, նշան. դրոշմ. թիրախ, նշանակետ. | certification ~ որակի նշան. վկայագրման նշան. defensive ~ պաշտպանիչ ապրանքանիշ. hall-~ դաջված նշան. հարգանիշ. manufacture ~ ապրանքանիշ. ~down գնի իջեցում. իջեցված գներով վաճառք. ~up (գների) բարձրացում. վերադիր վճար. merchandise ~ ապրանքանիշ. official ~ պաշտոնական նշում. slogan ~ գովազդային նշան. trade ~ ապրանքանիշ. (to) hit the ~ նշանակետին խփել. նպատակին հասնել. (to) make one’s ~ առաջ գնալ, հաջողություն ունենալ, հայտնի դառնալ. (to) miss the ~ վրիպել. նպատակին չհասնել:

marker

n

նշան. նշանադրման գործիք:

market

n

շուկա. պահանջարկ. իրացում. առևտուր. | black ~ սև շուկա. drug ~ թմրադեղերի առևտուր. Eurocurrency ~ Եվրոպական արժույթի միջազգային շուկա. fixed ~ կայուն գներով առևտուր. foreign exchange ~ արտարժույթի շուկա. free ~ ազատ շուկա. ազատ առևտուր. grey ~ կիսաօրինական/սև շուկա. housing ~ բնակարանների շուկա. illicit ~ անօրինական/սև շուկա. ապօրինի առևտուր. international ~ միջազգային շուկա. job ~ աշխատուժի շուկա. ~ economy շուկայական տնտեսություն. ~ forces շուկայական ուժեր. ~ price շուկայի/շուկայական գին. սակարանային/բորսայական գին. ~ quotation արժեթղթերի սակարանային/բորսայական գնանշում. ~ value շուկայի/շուկայական արժեք. open(public) ~ բաց (հանրային/պետական) շուկա. regulated ~ կարգավորվող շուկա. stock ~ ֆոնդային բորսա. underworld ~ անօրինական/սև շուկա. ընդհատակյա առևտուր:

marketable

a

շուկայի պահանջներին համապատասխանող, վաճառքի համար պիտանի, վաճառելի. պահանջարկ ունեցող, լավ սպառվող, գնայուն:

marketing

n

շուկայագիտություն, շուկայավարում. իրացում, սպառում. | ~ niche (ընկերության/ձեռնարկության) շուկայում առավել կայուն տեղ՝ դիրք/վիճակ:

marriage

n

ամուսնություն. ամուր կապ, միություն. | annulment of ~ ամուսնությունն անվավեր ճանաչելը. breakdown of ~ ամուսնալուծություն. broken ~ լուծված/քայքայված ամուսնություն. common law ~ քաղաքացիական ամուսնություն, չգրանցված ամուսնություն. consent to ~ ամուսնության համաձայնություն. dissolved ~ լուծված ամուսնություն. former ~ նախկին ամուսնություն. future ~ ապագա ամուսնություն. impediment to ~ ամուսնությանը խոչընդոտող հանգամանք. ~ at law օրինական ամուսնություն. ~ bonds ամուսնական կապեր. ~ bureau ամուսնության գրանցման գրասենյակ. ~ ceremony հարսանյաց հանդիսություն՝ արարողություն. ~ certificate ամուսնության վկայական. ~ contract ամուսնական (ամուսնացողների գույքային հարաբերությունները կարգավորող) պայմանագիր. ~ counselling ամուսնության և ընտանիքի հարցերով խորհրդատվություն. ~ counsellor ամուսնության և ընտանիքի հարցերով խորհրդատու. ~ custom ամուսնական սովորույթ. ~ guidance ամուսնության և ընտանիքի հարցերով խորհրդատվական ծառայություն. ~ in prison ամուսնություն բանտում. ~ record ամուսնության պաշտոնական գրանցում. ~ settlement ամուսնական պայմանագիր. ամուսնության դեպքում/ամուսնալուծությունից հետո գույքին տնօրինելու փաստաթուղթ. mixed ~ խառն ամուսնություն. notice of ~ ամուսնության մասին ծանուցում՝ հայտարարություն. nullity of ~ ամուսնության անվավերություն. parties to a ~ ամուսնացող կողմեր. plural (polygamous) ~ բազմամուսնություն. relatives by ~ ոչ արյունակից ազգականներ. termination of ~ ամուսնալուծություն. (to) dissolve a ~ ամուսնալուծվել. valid ~ օրինական ամուսնություն:

marriageable

a

ամուսնանալու իրավունակ, ամուսնության տարիքի հասած. | ~ age ամուսնության տարիք. ~ population ամուսնանալու իրավունակ բնակչություն:

married

a

ամուսնացած. | ~ couple ամուսնական/ամուսնացած զույգ. ~ couple family երեխաներ ունեցող ամուսնական զույգ. ~ name ամուսնու/ամուսնական ազգանուն. ~ person ամուսնացած անձ:

marry

v

ամուսնանալ. | capacity to ~ ամուսնանալու իրավունակություն. intent to ~ ամուսնանալու մտադրություն. right to ~ ամուսնանալու/ամուսնության իրավունք. (to) ~ legally ամուսնանալ/ամուսնացնել օրենքի համաձայն:



294 ստացված արդյունքներից 61 - 80-ը (նախորդ 20 | հաջորդ 20)