Print Version
Եվրոպայի խորհուրդ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը
ԵԽ տեղեկատվական գրասենյակը Հայաստանում

   
  Հուշում՝ փնտրվող բառերը բաժանեք
  ստորակետով:

   Հայտարարություններ

  • Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ   ֆորումին մասնակցելու համար
    Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ 
    Application form | Background note
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը. Ստեղծվել է ՄԻԵԿ-ի հատուկ ինտերնետային էջ http://www.echr.coe.int/50/en/#home
  • 2010թ. մայիսից մինչև նոյեմբեր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահում է Նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
  • 2010թ. հունվարի 15-ին Ռուսաստանի Դուման վավերացրել է ԵՄԻԿ 14-րդ արձանագրությունը:
  • Ս.թ. հունվարի 25-ին Մեվլութ Չավուշoղլուն (Թուրքիա) ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ:
  • Հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009թ.տարեկան զեկույցը. Նախնական խմբագրություն
  • ԵԽ-ն կոչ է անում ապաինստիտուցիոնալացնել հատուկ կարիքավոր երեխաներին
  • Ապրիլի 15-16-ը Ստրասբուրգում կկազմակերպվի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ուսուցմանը նվիրված համաժողով:
  • Ս.թ. ապրիլի 29-30-ը Մադրիդում կկազմակերպվի Ինտերնետի կառավարման ֆորում:
  • Ս.թ. մայիսի 24-ից 25-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա կանանց և տղամարդկանց միջև հավասարության խնդիրներին նվիրված ԵԽ նախարարական համաժողով:
  • Ս.թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությունը
  • Ս.թ. հուլիսի 4-ից 11-ը Եվրոպայի այգում` Ռուստ (Գերմանիա) տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Խաղաղության երիտասարդական 7-րդ հավաքը
  • Ռասիզմի և անհանդուրժողականքության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. իր տարեկան զեկուցը:

        
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ձևը

        
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



English-Armenian Glossary անգլերեն – հայերեն բառարան


Անգլերեն – հայերեն բառարան
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z




105 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)


ncrimination

n

մեղադրանք. | self-~ ինքնամեղադրանք. սեփական անձի համար աննպաստ ցուցմունքներ տալը. սեփական անձը մերկացնող ցուցմունքներ տալը:

nail

v

մեխել, բևեռել, սևեռել, կենտրոնացնել. ձերբակալել, կալանավորել. քրեական պատասխանատվության ենթարկել. | (to) ~ on charge մեղադրանք առաջադրել, քրեական պատասխանատվության ենթարկել. (to) ~ the bargain գործարքը ձևակերպել:

naked

a

չհիմնավորված, անհիմն, մերկապարանոց. | ~ assertion մերկապարանոց/անհիմն հայտարարություն/պնդում. ~ confession անհիմն խոստովանություն. ~ possession առանց իրավական հիմքի, փաստացի տիրապետում. չհիմնավորված տիրապետում. ~ promise հիմք չունեցող՝ անհիմն/դատարկ խոստում. ~ title դատարկ տիտղոս (գույքի տիրապետման իրավունք, որը բացառում է օգտագործումը և տնօրինումը):

name

n

անուն, անվանում. հեղինակություն. | assumed ~ յուրացված անուն, ազգանուն. կեղծանուն. brand ~ ապրանքանիշի անունը. business ~ ձեռնարկության անվանում. իրավաբանական անուն. case ~ դատ. գործի անուն. Christian ~ անուն. family ~ ազգանուն. firm ~ ձեռնարկության անվանում. maiden ~ օրիորդական ազգանուն. married ~ ամուսնու ազգանուն. middle ~ երկրորդ անուն. ~ identification անվան նույնականացում. ~ index անվանացանկ. right to one’s ~ մեկի անունը կրելու/օգտագործելու իրավունք. (to) call ~s հայհոյել. (to) give a ~ անվանել, անուն տալ. (to) give a false ~ կեղծ անուն նշել. trade ~ ֆիրմային անվանում. (ապրանքի) առևտրային անունը:

nameless

a

անանուն. անստորագիր. ապօրինածին (հոր անունը կրելու իրավունք չունեցող):

nansen certificate

n

նանսենյան անձնագիր:

narcotic

n

թմրանյութ, թմրամիջոց, թմրադեղ. | ~ addiction թմրամոլություն. ~ agent թմրանյութերի դեմ պայքարի բաժնի աշխատակից (ոստիկան). ~ officer թմրանյութերի դեմ պայքարի ծառայության աշխատակից. ~ peddler թմրամիջոցների առքուվաճառքով զբաղվող անձ. ~ squad թմրանյութերի տարածման դեմ պայքարի (օպերատիվ) խումբ. ~s control թմրամոլության զսպում. թմրամոլության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ոստիկանական ստորաբաժանում. ~ ring թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող հանցավոր խումբ. ~ trade թմրանյութերի առևտուր:

narcotist

n

թմրամոլ:

narrow

a

նեղ. սեղմ, սահմանափակ. մանրակրկիտ. դժվարին, ծանր. | ~ language նեղ ձևակերպում. ~ interpretation սահմանափակ/նեղ մեկնաբանություն. ~ meaning նեղ իմաստ. ~ search մանրակրկիտ խուզարկություն/զննում/հետաքննություն. ~ term սեղմ ժամկետ. հոգն. խիստ պայմաններ:

narrowly

adv

սեղմորեն. մանրամասնորեն, մանրակրկիտ կերպով. | ~ interpreted նեղ կերպով/սահմանափակ մեկնաբանված:

nation

n

ազգ, ժողովուրդ. պետություն, երկիր. | dependent ~ կախյալ պետություն. enemy ~ թշնամի պետություն. friendly ~ բարեկամ պետություն. independent ~ անկախ պետություն. ~ state ազգային պետություն. ~-wide organisation համապետական կազմակերպություն. ~-wide voting/vote համաժողովրդական/համընդհանուր քվեարկություն:

national1

a

ազգային, ժողովրդական. պետական. | ~ anthem պետական/ազգային օրհներգ. ~ authorities երկրի/պետական/ազգային իշխանություններ. ~ authority պետական իշխանության մարմին. ազգային իշխանություն. ~ court ազգային դատարան. ~ emergency արտակարգ դրություն երկրում. ~ interests ազգային շահեր. ~ law ներպետական օրենսդրություն. ~ legal system ազգային իրավական համակարգ. ~ legislator պետական օրենսդիր. պետական օրենսդիր մարմնի անդամ. ~ minority ազգային փոքրամասնություն. ~ origin ազգային ծագում. ~ property պետական սեփականություն. ~ referendum ազգային հանրաքվե. ~ security ազգային անվտանգություն. ~ security considerations ազգային անվտանգության նկատառումներ:

national2

n

հայրենակից. քաղաքացի, հպատակ. | ~ of a member State անդամ պետության քաղաքացի:

nationality

n

ազգություն. քաղաքացիություն, հպատակություն. | double/dual ~ երկքաղաքացիություն. ~ law քաղաքացիության մասին օրենք:

nationalisation

n

ազգայնացում, պետականացում. | (to) effect ~ of an industry արդյունաբերության ազգայնացում իրականացնել, արդյունաբերությունն ազգայնացնել:

nationalise

v

ազգայնացնել, պետականացնել. | (to) ~ industry արդյունաբերությունն ազգայնացնել:

native

a

հարազատ, հայրենի, մայրենի. բնիկ. բնածին. մաքուր, անխառն. | ~-born citizen ծնունդով քաղաքացի. ~ language մայրենի լեզու. ~ person տեղաբնակ, բնիկ:

natural

a

բնական, իսկական. սովորական, բնականոն. արտամուսնական. | denial of ~ justice բնական արդարադատության մերժում. ~ affection բնական կապվածություն. ~ allegiance պետությանը մշտական հավատարմության պարտավորություն. ~ boundary բնական սահման. ~ child ապօրինածին (արտամուսնական կապից ծնված) զավակ՝ երեխա. ~ disaster բնական/տարերային աղետ. ~ environment բնական միջավայր/պայմաններ. ~ justice բնական իրավունքի վրա հիմնված արդարադատություն. բնական արդարադատություն. ~ law բնական իրավունք. ~ parent փաստացի ծնող. ~ person ֆիզիկական անձ. ~ resources բնական պաշարներ. rules of ~ justice բնական արդարադատության կանոններ:

naturalisation

n

հպատակագրում (օտարերկրացուն քաղաքացիություն տալը/շնորհելը). | ~ proceedings հպատակագրման ընթացակարգ:

naturalise

v

հպատակագր(վ)ել (տվյալ երկրի քաղաքացիություն տալ/ստանալ):



105 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)






Սկիզբ