Print Version
Եվրոպայի խորհուրդ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը
ԵԽ տեղեկատվական գրասենյակը Հայաստանում

   
  Հուշում՝ փնտրվող բառերը բաժանեք
  ստորակետով:

   Հայտարարություններ

  • Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ   ֆորումին մասնակցելու համար
    Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ 
    Application form | Background note
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը. Ստեղծվել է ՄԻԵԿ-ի հատուկ ինտերնետային էջ http://www.echr.coe.int/50/en/#home
  • 2010թ. մայիսից մինչև նոյեմբեր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահում է Նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
  • 2010թ. հունվարի 15-ին Ռուսաստանի Դուման վավերացրել է ԵՄԻԿ 14-րդ արձանագրությունը:
  • Ս.թ. հունվարի 25-ին Մեվլութ Չավուշoղլուն (Թուրքիա) ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ:
  • Հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009թ.տարեկան զեկույցը. Նախնական խմբագրություն
  • ԵԽ-ն կոչ է անում ապաինստիտուցիոնալացնել հատուկ կարիքավոր երեխաներին
  • Ապրիլի 15-16-ը Ստրասբուրգում կկազմակերպվի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ուսուցմանը նվիրված համաժողով:
  • Ս.թ. ապրիլի 29-30-ը Մադրիդում կկազմակերպվի Ինտերնետի կառավարման ֆորում:
  • Ս.թ. մայիսի 24-ից 25-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա կանանց և տղամարդկանց միջև հավասարության խնդիրներին նվիրված ԵԽ նախարարական համաժողով:
  • Ս.թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությունը
  • Ս.թ. հուլիսի 4-ից 11-ը Եվրոպայի այգում` Ռուստ (Գերմանիա) տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Խաղաղության երիտասարդական 7-րդ հավաքը
  • Ռասիզմի և անհանդուրժողականքության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. իր տարեկան զեկուցը:

        
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ձևը

        
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



English-Armenian Glossary անգլերեն – հայերեն բառարան


Անգլերեն – հայերեն բառարան
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z




103 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)


vacancy

n

թափուր տեղ/պաշտոն. | compulsory notification of ~ies թափուր տեղերի մասին պարտադիր ծանուցում. job ~ աշխատանքի թափուր տեղ. թափուր պաշտոն. (to) fill a ~ թափուր տեղը/պաշտոնը զբաղեցնել. ~ announcement թափուր տեղի հայտարարություն. ~ in office թափուր պաշտոն. ~ notice թափուր տեղի մասին հայտարարություն/ծանուցում:

vacant

a

դատարկ, ազատ. թափուր. | (to) declare a post ~ պաշտոնը թափուր հայտարարել. ~ lands ազատ հողեր. ~ position/post թափուր պաշտոն. ~ thing դատարկ բան:

vacate

v

ազատել. չեղյալ համարել. | (to) ~ a conviction դատապարտումը չեղյալ համարել. (to) ~ a judgment դատարանի որոշումը չեղյալ համարել/բեկանել. (to) ~ an order կարգադրությունը չեղյալ համարել. (to) ~ a position պաշտոնն ազատել, պաշտոնաթող լինել. (to) ~ a process դատարանի կարգադրությունը/որոշումը չեղյալ համարել. (to) ~ a sentence դատավճիռը չեղյալ համարել/բեկանել. (to) ~ a warrant հրամանը չեղյալ համարել. (to) ~ office պաշտոնն ազատել. պաշտոնաթող լինել. (to) ~ one’s seat իր տեղն ազատել:

vacation

n

արձակուրդ. ազատում՝ ազատելը, թողնելը. | annual ~ տարեկան արձակուրդ. court ~ դատարանի արձակուրդ. paid ~ վճարովի արձակուրդ. ~ allowance (աշխատանքից) ազատման ժամանակ տրվող փոխհատուցում. ~ court դատարանի արձակուրդի ժամանակ գործող մարմին. ~ entitlement (վճարովի) արձակուրդի իրավունք:

vaccination

n

բժշկ. պատվաստում:

vacuum

n

անօդ տարածություն. դատարկություն. | in ~ (vacuo) դատարկության մեջ. space ~ տիեզերական/տիեզերքի անօդ տարածություն:

vagabond

n

թափառաշրջիկ, անօթևան:

vagrancy

n

թափառաշրջիկություն. | ~ centre թափառաշրջիկների/անօթևանների ապաստան. ~ laws օրենքներ թափառաշրջիկության մասին (16-րդ դարում):

vagrant

n

տե՛ս vagabond n | ~ child թափառաշրջիկ/անօթևան երեխա:

vague

a

անորոշ, աղոտ. | ~ answer անորոշ պատասխան. ~ apprehension կասկած. ~ terms անորոշ պայմաններ. ~ testimony անորոշ վկայություններ/ցուցմունքներ:

valid

a

վավերական, օրինական, ուժի մեջ. հիմնավոր, հիմնավորված. ծանրակշիռ. | (to) be ~ under French law սահմանված լինել Ֆրանսիայի օրենքով. ~ ballot papers վավերական քվեաթերթիկներ. ~ contract օրինական/վավերական պայմանագիր. ~ deed օրինական գործողություն. ճիշտ ձևակերպված և կնիքով վավերացված փաստաթուղթ. ~ defence իրավաբանորեն հիմնավորված առարկություն. ~ excuse հարգելի պատճառ. ~ in law օրինական ուժ ունեցող, վավերական. ~ judgment ուժի մեջ մտած դատական որոշում. ~ marriage վավերական ամուսնություն. ~ objection ծանրակշիռ առարկություն. ~ passport վավերական անձնագիր. ~ reason հարգելի պատճառ. հիմնավորված պատճառ. ~ right իրավաբանորեն վավերական/գործող իրավունք. ~ title անվիճելի իրավական տիտղոս. բավարար իրավական հիմք. ~ until recalled ուժի մեջ է/վավերական է մինչև չեղյալ համարվելը. ~ warrant գործող հրաման, իրավաբանական ուժ ունեցող հրաման:

validity

n

վավերականություն, օրինականություն. հիմնավորվածություն. | ~ in law օրինական ուժ. ~ of statute օրենքի վավերականությունը/սահմանադրականությունը. ~ of treaty (միջազգային) պայմանագրի սահմանադրականությունը. (միջազգային) պայմանագրի վավերականությունը. ~ opinion կարծիքի/եզրակացության հիմնավորվածությունը:

valuable

a

թանկարժեք, արժեքավոր. կարևոր, էական. | ~ interest գույքային շահ. ~ statement կարևոր/ապացուցական նշանակություն ունեցող հայտարարություն:

valuation

n

գնահատում. | ~ fee գնահատման վճար:

value

n

գին, արժեք. կարևորություն, նշանակություն. | book ~ հաշվեկշռային արժեք. evidential ~ ապացուցողական նշանակություն/արժեք/ուժ. face ~ անվանական արժեք. for ~ փոխհատուցմամբ. loss of ~ արժեզրկում. market ~ շուկայական արժեք. not for ~ անհատույց. notional ~ վերացական/մտացածին արժեք. present ~ method ընթացիկ արժեքին հասցնելու եղանակ. purchaser’s ~ գնորդի կողմից առաջարկվող արժեք. ratable ~ գնահատման արժեք. (to) attach ~ նշանակություն տալ. (to) be of great ~ մեծ նշանակություն ունենալ. (to) be of no ~ նշանակություն չունենալ. ~ added tax ավելացված արժեքի հարկ. ~ date փողի մուծման ժամկետ. մուրհակի ժամկետ. ~ of the subject matter քննարկվող խնդրի կարևորությունը. ~ system արժեքների համակարգ. ~s of a democratic society ժողովրդավարական հասարակության արժեքները:

valued

a

արժեքավոր, բարձր գնահատվող. | a ~ member of the Commission հանձնաժողովի գնահատելի անդամ:

vandalise

v

բարբարոսական արարք գործել:

vandalism

n

բարբարոսություն, վայրագություն. | act of ~ բարբարոսական արարք:

variable

n, a

փոփոխական, անկայուն, անհաստատ, փոփոխուն. | ~ interest rate փոփոխուն տոկոսադրույք. ~ working hours անկայուն աշխատանքի ժամեր:

variance

n

անհամաձայնություն, տարաձայնություն. վեճ. տարակարծություն. | conditions at ~ with (մի բանի) հակասող/անհամապատասխան պայմաններ:



103 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)






Սկիզբ