| habeas corpus | n | լատ. անձին կալանքից ազատելու իրավական միջոցներ. (կալանավորված) անձի կալանքի օրինականության նկատմամբ դատական վերահսկողություն. անձին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատարանի թույլտվություն (որոշում)/սանկցիա. | action (for writ) of ~ կալանված անձի ազատման գործողություն/հրաման. ~ proceedings կալանված անձի ազատման վարույթ. writ of ~ անձին կալանավորումից ազատելու դատական որոշում: |
| habit | n | կարգ, սովորություն. սովորույթ. մարմնի կերտվածք, ֆիզիկական վիճակ. | ~ forming կախվածություն առաջ բերող. health ~s առողջ կենսակերպ: |
| habitat | n | բնակավայր. հայրենիք, բույսերի/կենդանիների ծագման վայր. բնական միջավայր. | human ~ մարդկանց բնակավայր: |
| habitation | n | բնակավայր. բնակություն. բնակության իրավունք: |
| habitual | a | սովորական. մի բանի սովորած՝ մոլի. | ~ criminal անուղղելի հանցագործ. ~ drinker մոլի հարբեցող, ալկոհոլամոլ. ~ killer անուղղելի մարդասպան. ~ offender անուղղելի հանցագործ: |
| hacker | n | հակեր. համակարգչային ծրագրերը և ցանցերը վնասող անձ: |
| half | a, n, adv | կես. (պայմանագրի) կողմ. | biological ~-life կիսատարրալուծման/կիսաքայքայման կենսաբանական շրջան. կենսաբանական կիսաշրջան. effective ~-life կիսատարրալուծման/կիսաքայքայման արդյունավետ շրջան. արդյունավետ կիսաշրջան. ~-life period (ռադիոակտիվ տարրերի) կիսատարրալուծման/կիսաքայքայման շրջան. ~-time employment /work կես դրույքով (ոչ լրիվ աշխատաժամանակով) աշխատանք. ~-way house (երկու քաղաքների միջև) ճանապարհի կեսին գտնվող հյուրանոց. կալանավայրերից ազատվածների, թմրամոլությունից, ալկոհոլամոլությունից, հոգեկան հիվանդություններից բուժվածների վերականգնողական հաստատություն: |
| half-year | n | կես տարի. կիսամյակ: |
| halifax law | n | ինքնադատաստան: |
| hall | n | դահլիճ. վարչական շենք. | ~ of justice դատարան. դատարանի դահլիճ: |
| hallmark | n | դրոշմ, հարգադրոշմ. հատկանիշ. պիտակ: |
| halter | v | սանձ դնել. կախել՝ կախաղան բարձրացնել. զսպել, սանձել: |
| hammer | n | մուրճ, կռան. մուրճիկ (դատավորի, աճուրդավարի): |
| hamper | v | խոչընդոտել, խանգարել, արգելք լինել: |
| hand1 | n | ձեռք. իշխանություն, հսկողություն. պաշտպանություն. աշխատող. | clean ~s մաքուր ձեռքեր (ազնիվ, անբասիր վարքագիծ). farm ~ գյուղատնտեսության աշխատող. free ~ գործողությունների ազատություն. ~s-on experience (աշխատանքի) գործնական փորձ/փորձառություն. ~s-on training գործնական ուսուցում աշխատանքի ընթացքում (աշխատավայրում). hired ~s վարձու աշխատող. (to) live on a ~ to mouth basis դժվարությամբ, ծայրը ծայրին հասցնելով ապրել: |
| hand2 | v | տալ, փոխանցել, հանձնել. | (to) ~ down կտակել, ավանդ թողնել. ժառանգաբար փոխանցել. (to) ~ in տալ, հանձնել. (to) ~ over (ձեռքից ձեռք) հանձնել. (լիազորությունները) հանձնել/փոխանցել. (to) ~ over to the police ոստիկանության ձեռքը հանձնել: |
| hand book | n | ձեռնարկ. տեղեկագիրք: |
| handcuffs | n | ձեռնաշղթաներ՝ ձեռնակապանքներ: |
| handicap | n | թերություն, արատ. հաշմանդամություն. | mental ~ մտավոր պակասություն/հետամնացություն. people with mobility ~s շարժողական ֆունկցիաների խանգարումով մարդիկ. physical ~ ֆիզիկական արատ: |
| handicapped | a | արատավոր. ֆիզիկական/մտավոր պակասություն՝ արատ ունեցող, ֆիզիկապես/մտավորապես անլիարժեք. | severely ~ ծանր հաշմանդամ, ֆիզիկական մեծ արատով հաշմանդամ: |