Print Version
Եվրոպայի խորհուրդ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը
ԵԽ տեղեկատվական գրասենյակը Հայաստանում

   
  Հուշում՝ փնտրվող բառերը բաժանեք
  ստորակետով:

   Հայտարարություններ

  • Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ   ֆորումին մասնակցելու համար
    Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ 
    Application form | Background note
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը. Ստեղծվել է ՄԻԵԿ-ի հատուկ ինտերնետային էջ http://www.echr.coe.int/50/en/#home
  • 2010թ. մայիսից մինչև նոյեմբեր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահում է Նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
  • 2010թ. հունվարի 15-ին Ռուսաստանի Դուման վավերացրել է ԵՄԻԿ 14-րդ արձանագրությունը:
  • Ս.թ. հունվարի 25-ին Մեվլութ Չավուշoղլուն (Թուրքիա) ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ:
  • Հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009թ.տարեկան զեկույցը. Նախնական խմբագրություն
  • ԵԽ-ն կոչ է անում ապաինստիտուցիոնալացնել հատուկ կարիքավոր երեխաներին
  • Ապրիլի 15-16-ը Ստրասբուրգում կկազմակերպվի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ուսուցմանը նվիրված համաժողով:
  • Ս.թ. ապրիլի 29-30-ը Մադրիդում կկազմակերպվի Ինտերնետի կառավարման ֆորում:
  • Ս.թ. մայիսի 24-ից 25-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա կանանց և տղամարդկանց միջև հավասարության խնդիրներին նվիրված ԵԽ նախարարական համաժողով:
  • Ս.թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությունը
  • Ս.թ. հուլիսի 4-ից 11-ը Եվրոպայի այգում` Ռուստ (Գերմանիա) տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Խաղաղության երիտասարդական 7-րդ հավաքը
  • Ռասիզմի և անհանդուրժողականքության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. իր տարեկան զեկուցը:

        
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ձևը

        
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



English-Armenian Glossary անգլերեն – հայերեն բառարան


Անգլերեն – հայերեն բառարան
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z




476 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)


idea

n

միտք, գաղափար. մտադրություն, ծրագիր. հասկացողություն, ըմբռնում. | fanciful ~ աներևակայելի գաղափար. ~ inventory գաղափարների որոնում (կոլեկտիվ մտածողության մեթոդ). ~ with no basis in reality վերացական՝ անիրական գաղափար:

ideal

a, n

կատարյալ. երևակայական, անիրական. կատարելատիպ:

ideally

adv

տեսականորեն. սկզբունքորեն:

idem

լատ. նույնը (նույն հեղինակը). նույնի (նույն հեղինակի):

identical

a

նույն, ճիշտ նույն. նույնպիսի, նույնական, նույնատեսակ:

identifiable

a

նույնացվելիք, ճանաչվելիք. նույնացվելու/ճանաչման ենթակա. | ~ data subject տվյալների հիման վրա ճանաչման ենթակա ֆիզիկական անձ (տվյալների սուբյեկտ):

identification

n

նույնականացում, նույնացում. անձի ինքնությունը պարզելը. տարբերիչ նշան. | criminal ~ department կրիմինալիստիկական նույնացման բաժին. ~ card անձը հաստատող փաստաթուղթ. անձի վկայական. ինքնության քարտ. ~ mark տարբերիչ նշան/դրոշմ (ինքնաթիռի վրա և այլն). ~ parade (կասկածյալներին) ճանաչման ներկայացնելը (քննչական գործողություն). ~ tools նույնացման տեխնիկական միջոցներ:

identified

a

նույնացված. պարզված. հաստատված. | ~ evidence ինքնությունը պարզված վկա. իսկությունը ճշտված ապացույցներ. ~ person ինքնությունը պարզված մարդ. ~ suspect հաստատված կասկածյալ. ~ victim ճանաչված տուժող:

identify

v

նույնացնել, նույնականացնել. պարզել. ճանաչել. սահմանել, որոշել. | specially ~ied հատուկ ճանաչված/ի հայտ բերված. (to) be ~ied with նույնացնել (մի բանի) հետ. (to) ~ facts պարզել փաստերը:

identity

n

նույնություն, նույնականություն. իսկություն. ինքնություն. յուրահատկություն. | document of ~ անձը հաստատող/ինքնության փաստաթուղթ. forgery of documents of ~ անձը հաստատող փաստաթղթերի կեղծում. national ~ ազգային պատկանելություն. ~ check ինքնության ստուգում. ~ crisis անձի՝ անձնային ճգնաժամ. ~ of the applicant հայցվորի/դիմումատուի ինքնությունը. ~ parade տե՛ս identification parade. mistaken ~ սխալ նույնացում. (to) prove one’s ~ hաստատել մեկի ինքնությունը:

idle

a

անօգուտ, ապարդյուն. չաշխատող, գործազուրկ. անհիմն. դատարկ. | ~ exercise որևէ հետաքրքությունից զուրկ գործողություն. ~ capacity չգործադրվող կարողություն՝ հզորություն. ~ inclinations թափառաշրջության/պորտաբուծության հակում. ~ position չեզոք դիրք. ~ time պարապուրդ:

idleness

n

անհիմնություն. ապարդյունություն. անգործություն. պարապուրդ. | enforced ~ հարկադիր անգործություն/պարապուրդ:

ignorance

n

չիմացություն, անտեղյակություն. մոլորություն. | bona fide ~ բարեխիղճ մոլորություն. ~ of fact փաստական հանգամանքի չիմացություն. փաստական սխալ. ~ of law օրենքի չիմացություն:

ignore

v

արհամարհել. հաշվի չառնել, նշանակություն չտալ. (հայցը, բողոքը) մերժել. | (to) be ~d հաշվի չառնվել. մերժված լինել, մերժվել. (to) ~ completely լիովին անուշադրության մատնել:

ill1

a

հիվանդ, անառողջ. վնասակար, վատ. | alleged ~-treatment ենթադրյալ՝ կարծեցյալ վատ վերաբերմունք. ~ feeling անբարյացակամություն, թշնամանք. ~ health հիվանդություն. ~ practice(s) անազնիվ մեթոդներ. ~-treatment վատ վերաբերմունք. ~-treatment in prison դաժան վերաբերմունք/խոշտանգում բանտում. mentally ~ հոգեկան հիվանդ. terminally ~ անբուժելի հիվանդ:

ill2

n

չարիք. վնաս. | social ~ սոցիալական չարիք:

illegal

a

անօրինական, ապօրինի. հակաօրինական, հակաիրավական. արգելված. | ~ immigration անօրինական՝ ապօրինի ներգաղթ. ~ migrant labour ապօրինի ներգաղթածների աշխատանք. ~ strike անօրինական գործադուլ. ~ work ապօրինի աշխատանք. ~ worker ապօրինի աշխատող. (to) declare ~ անօրինական հայտարարել/ճանաչել. արգելել:

illegality

n

անօրինականություն, հակաօրինականություն. | tainted with ~ անօրինականությամբ արատավորված:

illegitimacy

n

անօրինականություն, հակաօրինականություն:

illegitimate

a

անօրինական, հակաօրինական. չօրինականացված. չթույլատրված, արգելված. ապօրինածին. | ~ aim անօրինական նպատակ. ~ child ապօրինածին երեխա. ~ grounds անօրինական հիմքեր. ~ pressure հակաօրինական ճնշում:



476 ստացված արդյունքներից 1 - 20-ը (հաջորդ 20)






Սկիզբ