Print Version
Եվրոպայի խորհուրդ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը
ԵԽ տեղեկատվական գրասենյակը Հայաստանում

   
  Հուշում՝ փնտրվող բառերը բաժանեք
  ստորակետով:

   Հայտարարություններ

  • Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ   ֆորումին մասնակցելու համար
    Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ 
    Application form | Background note
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը. Ստեղծվել է ՄԻԵԿ-ի հատուկ ինտերնետային էջ http://www.echr.coe.int/50/en/#home
  • 2010թ. մայիսից մինչև նոյեմբեր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահում է Նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
  • 2010թ. հունվարի 15-ին Ռուսաստանի Դուման վավերացրել է ԵՄԻԿ 14-րդ արձանագրությունը:
  • Ս.թ. հունվարի 25-ին Մեվլութ Չավուշoղլուն (Թուրքիա) ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ:
  • Հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009թ.տարեկան զեկույցը. Նախնական խմբագրություն
  • ԵԽ-ն կոչ է անում ապաինստիտուցիոնալացնել հատուկ կարիքավոր երեխաներին
  • Ապրիլի 15-16-ը Ստրասբուրգում կկազմակերպվի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ուսուցմանը նվիրված համաժողով:
  • Ս.թ. ապրիլի 29-30-ը Մադրիդում կկազմակերպվի Ինտերնետի կառավարման ֆորում:
  • Ս.թ. մայիսի 24-ից 25-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա կանանց և տղամարդկանց միջև հավասարության խնդիրներին նվիրված ԵԽ նախարարական համաժողով:
  • Ս.թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությունը
  • Ս.թ. հուլիսի 4-ից 11-ը Եվրոպայի այգում` Ռուստ (Գերմանիա) տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Խաղաղության երիտասարդական 7-րդ հավաքը
  • Ռասիզմի և անհանդուրժողականքության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. իր տարեկան զեկուցը:

        
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ձևը

        
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

On-line


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


ԵԽ տեղեկատվական գրասենյակը Հայաստանում

Հիմնադրումը

2002թ. դեկտեմբերին, Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակների կարգավիճակի մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (99) 9 որոշման հիման վրա, Հայաստանի Երևան քաղաքում հիմնվեց Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը: Նախարարների Կոմիտեն վերոհիշյալ որոշումն ընդունել էր 1999թ. հուլիսի 28-ին` Փոխնախարարների 677 հանդիպման ընթացքում:

2003թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Վարդան Օսկանյանը և Եվրոպայի խորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն տեղեկատվական գրասենյակը պաշտոնապես բացված հայտարարեցին:


Առաքելությունը

Տեղեկատվական գրասենյակի նպատակն է անհատներին, ոչ կառավարական կազմակերպություններին և քաղաքական հաստատություններին իրազեկել Եվրոպայի խորհրդի ծավալած գործունեության մասին և ներկայացնել այն արժեքները, որոնք Կազմակերպության հիմքնաքարն են:


Գործունեությունը

 

  • Եվրոպայի խորհրդին վերաբերող նյութերի և փաստաթղթերի թարգմանություն, հրատարակում և տարածում հայերեն լեզվով` հայ հասարակությանը այդ նյութերին մայրենի լեզվով լիարժեք ծանոթանալու լայն հնարավորություն ընձեռելու նպատակով,

  • Հայաստանում Եվրոպայի խորհրդի միջոցառումների` սեմինարների գիտաժողովների, հանդիպումների և այլնի կազմակերպում,

  • Երկլեզու (անգլերեն-հայերեն) Լրատուի հրատարակում, որը ԵԽ տարբեր մարմինների, համապատասխան պետական հաստատությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում տարբեր տեսակետներ և կարծիքներ փոխանակել Հայաստանում ԵԽ ներկայության և գործունեության վերաբերյալ,

  • Եվրոպայի խորհրդի տերմինների և հասկացությունների անգլերեն-հայերեն բացատրական բառարանի ստեղծում, որը հիմք կհանդիսանա փաստաթղթերի և այլ նյութերի հայերեն լեզվով թարգմանության միասնական համակարգի հաստատման նպատակով, ինչը օգտակար գործիք կծառայի տարբեր բնագավառներում աշխատող մասնագետների և տարբեր կրթական հաստատությունների և հայ ուսանողության համար,

  • զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցություն` Եվրոպայի խորհրդին վերաբերող տեղեկատվությունը լայն հասարակության շրջանակներում արժանահավատ և ճշգրիտ տարածելու նպատակով,

  • Եվրոպայի խորհրդի համատեքստում անցկացվող տարբեր միջոցառումներին և գործընթացներին ակտիվ մասնակցություն,

  • Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման բնագավառներում Հայաստանում ակտիվ միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցություն:


Ծառայությունները

 

  • բազմաբնույթ և բազմահատոր գրադարան, որտեղ անհատները, ոչ կառավարական կազմակերպությունները և այլ քաղաքական հաստատություններ ու շահագրգիռ անձինք կարող են գտնել բազմազան մասնագիտական փաստաթղթեր և Եվրոպայի խորհրդի այլ հրատարակություններ,

  • համագործակցություն համապատասխան կազմակերպությունների հետ` Հայաստանի մարզերում իրազեկության բարձր մակարդակ ապահովելու նկատառումով,

  • Եվրոպայի խորհրդի տարբեր հաստատությունների, դրանց կառուցվածքի, նպատակների և գործունեության մասին տեղեկատվության տրամադրում,

  • այցելուների համար նախատեսված հատուկ համակարգիչ` Եվրոպայի խորհրդի ինտերնետային էջերից օգտվելու և Եվրոպայի խորհրդի մասին անհրաժեշտ և ընթացիկ տեղեկատվություն գտնելու հնարավորությամբ,

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հնարավոր դիմորդներին դատարան դիմելու ձևերի և բացատրական ուղեցույցների, ինչպես նաև Եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ հիմնական ընթացակարգային տեղեկատվության տրամադրում:


Տեղեկությունների համար դիմել`

Սյուզան Մարուխյան
ԵԽՏԳ տնօրեն

Վահագն Մուրադյան
ԵԽՏԳ  քաղաքական և տեղեկատվական հարցերի պատասխանատու

Հեռ.՝ +374 10 54 63 22 / 26 / 28 / 29
Ֆաքս՝ + 374 10 54 63 19
Էլ-փոստ՝ coe.yerevan@coe.int
Հասցե՝ Էրեբունի Պլազա Բիզնես կենտրոն (Վազգեն Սարգսյան 26/1, 6-րդ հարկ), Հայաստան, 0001 Երևան

 CoE MAP


Սկիզբ