մարդու հիմնարար իրավունքներ Տեսահոլովակներ մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի` 800 միլիոն եվրոպացիներ միավորող այս կազմակերպության հիմնական խնդիրն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը և իրավունքի գերակայության երաշխավորումը: Հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված հետևյալ տեսահոլովակներն անդրադառնում են մարդու հիմանարար իրավունքների հնարավոր ոտնահարման առօրյա կյանքում: Դրանց նպատակն է, որ յուրաքանչյուր անձ կարողանա ճանաչել, գիտակցել և պաշտպանել իր իրավունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Տեսահոլովակները պատրաստվել են Ինտերնյուս ՀԿ-ի կողմից` Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կոնցեպտուալ և ֆինանսական աջակցությամբ:
|