Print Version
Գլխավոր
բացատրագիր

Եվրոպայի խորհրդի ինտերնետային էջի, ինչպես նաև դրան հարակից էջերի նպատակն է ընդհանուր առմամբ հանրությանը տեղեկացնել Եվրոպայի խորհրդի նպատակների, գործունեության և ձեռքբերումների շուրջ։

Եվրոպայի խորհուրդը պատասխանատվություն չի կրում նշված էջերի բովանդակության համար։

Դրանցում պարունակվող տեղեկատվությունը՝

  • ունի բացառապես ընդհանրական բնույթ և չի նկարագրում որևէ անհատի կամ իրավաբանական անձի առանձնահատուկ իրավիճակը,
  • անպայմանորեն լրիվ, համալիր, հակիրճ կամ թարմացված չէ,
  • պարբերաբար հղում է կատարում այլ ինտերնետային էջերի, որոնք Եվրոպայի խորհուրդը չի վերահսկում և որոնց համար չի կարող որևէ պատասխանատվություն կրել,
  • չի ներկայացնում մասնագիտական կամ իրավական կարծիք։

Անհնար է երաշխավորել, թե որևէ էլեկտրոնային փաստաթուղթ լիովին վերարտադրում է պաշտոնապես ընդունված տեքստը, քանի որ այն պաշտոնական հրատարակություն չէ։

Չնայած Եվրոպայի խորհուրդը չի կարող երաշխավորել, որ էջը զերծ է սխալներից, այն հնարավորության դեպքում ջանքեր է գործադրում ուղղելու ուշադրության արժանացած սխալները։

Սույն հայտարարության հետ կապված, ինչպես նաև որևէ այլ հարցով կարող եք դիմել Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակին։