Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ ֆորումին մասնակցելու համար Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ Application form | Background note
Ի՞նչ Է ԿԺՔ-ն «Կրթություն ժողովրդավարական քաղաքացիության համար» (ԿԺՔ) ծրագիրն ընդգրկում է գործունեության բոլոր այն տեսակները, որոնք մշակված են օգնելու երիտասարդներին և մեծահասակներին ակտիվորեն մասնակցել ժողովրդավարական կյանքում` ստանձնելով և իրականացնելով հասարակությունում իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Ի՞նչ է ներառում ԿԺՔ-ն ԿԺՔ-ն ներառում է ժողովրդավարական քաղաքացիություն սովորելու տարբեր միջոցներ: Մասնավորապես, այն ընդգրկում է մարդու իրավունքների կրթությունը, քաղաքացիական կրթությունը, խաղաղության կրթությունը, գլոբալ և միջմշակութային կրթությունը: Քանի որ հնարավոր չէ ժողովրդավարական քաղաքացիություն «սովորել» առանց այն կիրառելու, ԿԺՔ-ն նաև ներառում է գործունեության տարբեր տեսակներ, որոնց միջոցով հասարակական մասնակցությունը կարող է յուրացվել, իրականացվել և խրախուսվել:
Ո՞րն է ԿԺՔ-ի նպատակը ԿԺՔ-ի նպատակն է ամրացնել ժողովրդավարական հասարակությունները` զարգացնելով ու ամրապնդելով աշխույժ ժողովրդավարական մշակույթ: Այն հետամուտ է լինում արմատավորել պատկանելիության զգացում, նվիրվածություն ժողովրդավարական հասարակությանը և հիմնարար արժեքների կրող լինելու գիտակցություն` ազգային — եվրոպական մակարդակներում ազատ, հանդուրժող և արդար հասարակություն կառուցելու համար:
Ովքե՞ր են ներգրավված ԿԺՔ-ն արտադպրոցական, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասն է կազմում: Որպես այդպիսին, այն կարևոր է դպրոցների, ինչպես նաև Ոչ կառավարական կազմակերպությունների, համայնքների, տեղական իշխանությունների և լրատվամիջոցների համար:
Ու՞մ է այն նպատակաուղղված Առաջնություն տալով երեխաներին և երիտասարդներին` ԿԺՔ-ն նպաստում է կրթությանն առհասարակ և, հետևաբար, ներգրավում է տարիքային տարբեր խմբեր նրանց կյանքի ամբողջ ընթացքում:
Եվրոպայի խորհրդի ԿԺՔ ծրագիրը Եվրոպայի խորհրդի ԿԺՔ ծրագիրը ստեղծվել է 1997թ. փետրվարին, պարզելու, թե մասնակից քաղաքացիներ դառնալու համար անհատներն ինչ աժեքների և հմտությունների պահանջ են զգում, ինչպես կարող են նրանք ձեռք բերել այդ հմտությունները և ինչպես` սովորել փոխանցել դրանք ուրիշներին:
Ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց 1997թ. հոկտեմբերի 10-11-ը Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների երկրորդ գագաթաժողովում:
Այդ ժամանակից ի վեր Եվրոպայի խորհուրդը տրամադրել է քննարկումների համաեվրոպական ֆորում ԿԺՔ փորձագետների և քաղաքականություն իրականացնողների համար, ովքեր ձևակերպել են հասկացություններ, զարգացրել ռազմավարություններ և փաստագրել ԿԺՔ ոլորտում հաջող գործունեության օրինակներ (տես 1997-2000թթ. ծրագիրը):
Նրանց ուսումնասիրությունների և հանձնարարականների հիման վրա Եվրոպայի խորհուրդը սահմանել է ԿԺՔ ոլորտի քաղաքականության չափանիշներ և խթանել դրանց կիրառումը անդամ պետությունների կողմից (տես 2001-2004 գործունեությունը):