gtranslate
 
Print Version
Եվրոպայի խորհուրդ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը

   
  Հուշում՝ փնտրվող բառերը բաժանեք
  ստորակետով:

Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



մամլո հաղորդագրությունների արխիվ
Հայաստան` ԵԽԽՎ-ն ողջունում է կառուցողական դիրքը և կոչ է անում շարունակել ժողովրդավարական զարգացումները

Ստրասբուրգ, 05.10.2011

“Հայաստանում վերջին համաներումը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում 10 մահվան դեպքերի նորացված հետաքննությունը, ինչպես նաև դրանց արդյունքում սկսված կառուցողական երկխոսությունը իշխող կոալիցիայի և ընդդիմության միջև նշանակում է, որ 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի էջը կարելի է վերջապես համարել փակված Վեհաժողովի համար, մինչ Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված պարտավորությունների մոնիտորինգը, այդ թվում 10 մահվան դեպքերի հետաքննության հետ կապված, կշարունակվի առանց դադարի”, այսօր հայտարարել է ԵԽԽՎ-ն:
Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևում Վեհաժողովը ողջունում է “իշխանությունների և իսկապես բոլոր քաղաքական ուժերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը` լուծելու այդ խնդիրը համաձայն ԵԽ ստանդարտների և հանձնարարականների”:

Ըստ Վեհաժողովի, 2008թ. իրադարձությունները և դրանց հետևանքները հստակ առաջնահերթություններ են սահմանանել երկրի ժողովրդավարական զարգացման համար. “իրապես ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ամուր ժողովրդավարական և պլյուրալիստական քաղաքական միջավայրի ստեղծումը որին լիովին կվստահի հայ հասարակությունը, բաց և բազմակարծիք լրատվական միջավայրի ստեղծումը, ոստիկանական և դատական համակարգի բարեփոխումները` նպատակ ունենալով երաշխավորելու վերջինիս անկախությունը օրենքով և գործնականում”:

Ընդունված տեքստը ողջունում է “սերտ և կառուցողական համագործակցությունը” Վեհաժողովի և հայկական իշխանությունների միջև, որը համարվում է “օրինակ” Վեհաժողովի մոնիտորինգային գործունեության շրջանակներում համագործակցության զարգացման համար:



Սկիզբ