Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ ֆորումին մասնակցելու համար Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ Application form | Background note
Տորբյորն Յագլանդը ելույթ է ունենալու Մադրիդում կայանալիք՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ԵՄ միացմանը նվիրված սեմինարին
Մադրիդ, Մուսեո Ռեյնա Սոֆիա (Santa Isabel, 52), 2010թ. փետրվարի 2-ին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը ելույթ կունենա փետրվարի 2-3-ը կայանալիք՝ ՙՀիմնարար իրավունքները Եվրոպական միությունում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային ԵՄ միացման տեսանկյունից՚ սեմինարի բացմանը։
Սեմինարը կազմակերպված է Եվրոպական միությունում Իսպանիայի նախագահության և Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալության կողմից։ Մասնակիցները քննարկելու են Կոնվենցիային ԵՄ միացումը, մարդկանց համար Հիմնարար իրավունքների ԵՄ խարտիայի պոտենցիալ օգտակարությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության եվրոպական դատարանի առջև հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Իսպանիայի Արդարադատության նախարար Ֆրանսիսկո Կաամանյոն, Գերմանիայի Արդարադատության նախարար Սաբին Լոյթորզեր-Շնարենբերգերը, Իսպանիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ֆրանսիսկո Ֆոնսեկան, ԵՍ հիմնարար իրավունքների գործակալության կառավարման խորհրդի նախագահ Իլզե Բրանդս Կեհրիսը և Եվրոպական խորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Խուան Ֆերնանդո Լոպես Ագիլյարը նույնպես ելույթ են ունենալու սեմինարի բացմանը, որը սկսվում է առավոտայն 9։30-ին։
Գլխավոր քարտուղարը նաև երկկողմանի հանդիպում է ունենալու Իսպանիայի արդարադատության նախարարի հետ։
*** Ծանուցում խմբագիրներին՝
Լիսաբոնի պայմանագիրը, որն ուժի մեջ մտավ 2009թ. դեկտեմբերի 1-ին, ԵՄ-ին պարտավորեցնում է միանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ)։ ՄԻԵԿ-ի 14-րդ արձանագրությունը, որը շուտով կմտնի ուժի մեջ՝ Ռուսաստանի կողմից վերջերս վավերացվելուց հետո, հնարավորություն է ստեղծում ԵՄ միացման համար։ Միացման ստույգ ձևերի շուրջ պետք է համաձայնություն կայացվի ինչպես ԵԽ, այնպես էլ ԵՄ բոլոր անդամ պետությունների միջև։
Կոնվենցիային ԵՄ միացումը ցանկացած անհատի հնարավորություն կընձեռի բողոք ներկայացնել ԵՄ կողմից ՄԻԵԿ-ում ամրագրված իրավունքների ոտնահարման մասին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Լրացուցիչ տեղեկություններ՝ Fact sheet
Լրատվամիջոցների համար մուտքն ազատ է միայն սեմինարի բացմանը
Լրացուցիչ հարցերով կարող եք դիմել՝ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆլեմինգ Կյերշովին Հեռ.՝ +33 (0)6 63 48 55 76