Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ ֆորումին մասնակցելու համար Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ Application form | Background note
ԵԽԽՎ համազեկուցողներ. Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա համապաղման իրականացնեն առաջարկված բարեփոխումները
Ստրասբուրգ, 02.02.2010
«Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա ուշացման իրականացնեն 2008թ. մարտի 1-ի և 2-ի վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները», - եզրակացրել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ) և Ժորժ Կոլոմբյեն (Ֆրանսիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) անցած շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում կայացած կարծիքների փոխանակման ընթացքում:
«Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները ԵԽԽՎ համապատասխան բանաձևերի հետ համատեղ բարեխղճորեն իրականացվելու դեպքում կարող են համապարփակ լուծումներ տալ այն հանգամանքներին, որոնք հանգեցրին 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերին», - ասել են համազեկուցողները: Նրանք շեշտել են, որ այս հանձնարարականները պետք է իրականացվեն առանց հետագա հապաղման, հատկապես այն առաջարկությունները, որ վերաբերում են ոստիկանության բարեփոխմանը, ներառյալ անկախ վերահսկող և բողոքներ ուսումնասիրող մարմնի ստեղծումը, և վաղուց հասունացած ընտրական համակարգի բարեփոխումը: Համազեկուցողները հայտարարեցին, որ նամակով կդիմեն Հայաստանի խորհրդարանին` խնդրելով Մոնիտորինգի հանձնաժողովին, մինչև 2010թ. մարտի 17-ին Փարիզում կայանալիք հանդիպումը, տրամադրել այս բարեփոխումների հստակ ժամանակացույց: «Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումների հիման վրա մենք այնուհետև այս գարնանը կայցելենք Երևան բարոփոխումների իրականացման հստակ ճանապարհային քարտեզի ստեղծումը քննարկելու նպատակով», - ասել են համազեկուցողները:
Ի լրումն ճանապարհային քարտեզի ստեղծման խնդրին, համազեկուցողները մտադիր են բարձրացնել Նիկոլ Փաշինյանին դատապարտելու հարցը, ինչպես նաև անդրադառնալ այլ դեպքերի որտեղ նրանք ձգտել են ստանալ իշխանությունների պարզաբանումները: «Մարտի 1-ի և 2-ի դեպքերին հաջորդած մի շարք խնդիրներ դեռևս պետք է պարզաբանվեն և լուծում ստանան», - ասել են համազեկուցողները` ընդգծելով Վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի այլ համապատասխան մարմինների կողմից քաղաքական զարգացումների մոնիտորինգի շարունակական կարևորությունն ու անհրաժեշտությունը: