Print Version
Գլխավոր

մամլո հաղորդագրությունների արխիվ
ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական այց կկատարի Հայաստան

Ստրասբուրգ 04.04.2012

Եվրապայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի երեք անդամներից բաղկացած պատվիրակությունը, Բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ  /Միացյալ Թագավորություն/, 2012թ.-ի ապրիլի 11-12-ը կիրականացնի նախընտրական այց Երևան` գնահատելու ընտրական գործընթացները և քարոզչությունը, Հայաստանում 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական  ընտրություններին ընդառաջ:
 
Պատվիրակությունը ծրագրում է հանդիպել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի,  Արտաքին Գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
 
Քննարկումներ են նախատեսվում նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մամուլի հետ:
 
Վեհաժողովի ամբողջական` 28 անձից բաղկացած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու` նախքան վերջնական գնահատականի ներկայացնելը:
 
Ապրիլի 12-ին, ժ. 19.30-ին նախատեսվում է մամուլի ասուլիս` Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի Արգիշտի սրահում /9րդ հարկ, Վազգեն Սարգսյան փ. 26/1/:
 
Պատվիրակության անդամներն են`
Բարոնուհի Նիքոլսոն /Միացյալ Թագավորություն/ պատվիրակության ղեկավար
Պիոտր Վակ /Լեհաստան/
Ջո Բենթոն / Միացյալ Թագավորություն /