ստորակետով:
մամլո հաղորդագրությունների արխիվ
Երևան, 12.04.2012
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը, որ այցելել էր Երևան ապրիլի 11-ից 12-ը, ջերմորեն ողջունեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ընտրական մրցակցային միջավայրը` նոր ընտրական օրենսգրքի շնորհիվ բարելավված օրենսդրական դաշտով:
Կարևոր է, որ Ընտրական օրենսգիրքը կիրառվի ամբողջովին և բարեխղճորեն: Պատվիրակությունը ուշադրությամբ լսեց հնարավոր կրկնակի քվեարկությունների հետ կապված խիստ մտահոգությունները, հավանաբար կապված արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների` ընտրացուցակներում ընդգրկման հետ: Պատվիրակությունը հասկանում է, որ այդ մտահոգությունները պետք է փարատվեն նախքան ընտրությունները:
Ընտրական գործընթացի նկատմամբ համընդհանուր ցածր վստահությունը մեկ այլ խնդիր է, որ ընդգծեցին պատվիրակության ունեցած հանդիպումների մասնակիցները: Մի շարք զուգահեռ նախաձեռնություններ` ուղղված ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը արդեն ձեռնարկվել են ընտրական գործընթացի տարբեր շահառուների կողմից: Կարևոր է, որ այդ նախաձեռնությունները հասնեն իրենց ընդհանուր նպատակին, և դա արվի ներդաշնակորեն:
Վերջերս մեկնարկած ընտրարշավը կարող է լավ առիթ հանդիսանալ բոլոր քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար հստակորեն տարածելու իրենց քաղաքականությունը Հայաստանի հետագա զարգացման վերաբերյալ, որպեսզի ընտրողները կատարեն տեղեկացված ընտրություն:
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևանում էր Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի հրավերով: Այն Երևանում հանդիպումներ ունեցավ Հայաստանի հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի տեղակալի, Ազգային ժողովի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի, ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության, ինչպես նաև դիվանագետների հետ:
Ամբողջական` 28 անդամներից բաղկացած ԵԽԽՎ դիտորդների թիմը կժամանի Երևան մայիսի սկզբին դիտորդական առաքելություն իրականացնելու` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական պառլամենտի հետ սերտ համագործակցությամբ: ԵԽԽՎ պատվիրակությունը իր եզրակացությունները և հանձնարարականները կներկայացնի Վեհաժողովի մշտական հանձնաժողովին մայիսի 25-ին` Տիրանայում:
Կոնտակտներ`
Բոգդան Տորկատորիու, ԵԽԽՎ միջխորհրդարանական համագործակցություն և ընտրությունների դիտարկում` +374 98 355 387; +33 (0) 388 41 32 82








