ստորակետով:
մամլո հաղորդագրությունների արխիվ
Ստրասբուրգ, 27.04.2012
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) 24 անդամներից բաղկացած պատվիրակությունը` Բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ (Միացյալ թագավորություն), կայցելի Հայաստան մայիսի 4-ից 7-ը դիտարկելու խորհրդարանական ընտրությունները ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների և Մարդու Իրավունքների Գրասենյակի դիտորդների հետ միասին:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի և ՀԿ-ների ու մամուլի ներկայացուցիչների հետ` նախքան երկրի տարբեր շրջաններ մեկնելը` մայիսի 6-ի քվեարկությունը դիտարկելու համար:
Վենետիկի Հանձնաժողովի փորձագետը (Եվրոպայի Խորհրդի անկախ փորձագետների խումբ) իրավական աջակցություն կտրամադրի այցի ընթացքում: ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երևան էր այցելել Ապրիլի 11-ից 12-ը: Համատեղ մամուլի ասուլիս է նախատեսված երկուշաբթի մայիսի 7-ին (տեղը և ժամը ենթակա են ճշգրտման):
ԵԽԽՎ կոնտակտային անձ` Բոգդան Տորկատորիու, միջխորհրդարանական համագործակցություն և ընտրությունների դիտարկում
Հեռ. + 374 (0)98 355 387
Պատվիրակության անդամների ցուցակը








